Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նավթի համաշխարհային գները կորոշեն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև բանակցությունները. Commerzbank

701
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 16:00
Նավթի համաշխարհային գները կորոշեն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև բանակցությունները. Commerzbank

Ըստ գերմանական Commerzbank-ի վերլուծաբանների՝ նավթի համաշխարհային գները կշարունակեն կախված մնալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների ընթացքից, գրում է Reuters-ը:

«Մենք ակնկալում ենք, որ առևտրային հակամարտության գլխագրերը, հավանաբար, կորոշեն շուկայի ուղղությունը»,- հայտնում են բանկի վերլուծաբանները։

Այս պահին էտալոնային Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց մոտ 62 դոլար է:Մ ինչ օրս Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 13 ցենտով (0,21%)՝ կազմելով մեկ բարելի դիմաց 62,38 դոլար: WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 25 ցենտով (0,44%)՝ կազմելով մեկ բարելի դիմաց 56,99 դոլար: