Դավիթ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
![]() Նոյեմբերի 8-10-ը Հարավային Կորեայի Չոնջիու քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 11 սամբիստներից միայն մեկին է հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել. մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը: Մարզական սամբոյում հանդես են եկել նաև Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Էդիկ Պետրոսյանը (100 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), մարտական սամբոյում մեդալների համար պայքարել են Մավրիկ Նասիբյանը (74 կգ) և Ջոն Բալայանը (52 կգ): Կանանց պայքարում Հայաստանն ունեցել է միայն մեկ ներկայացուցիչ՝ Սոսե Բալասանյանը (52 կգ): Հայաստանի պատվիրակության կազմում Հարավային Կորեա էին մեկնել նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
