«Ազգային մշակույթը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով». Գ. Գյուլումյան
![]() Շարունակվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ իրենք շարունակելու են հրաժարականի պահանջ ներկայացնել նախարարին այնքան ժամանակ, մինչև նա հեռանա: Նրանք՝ «Դասադուլ», «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով իրազեկման երթ են անցկացնում: Հարցին, թե եթե օրինագծից հանվի հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր լինելը հայեցողական համարելու դրույթը, ակցիան կդադարեցնե՞ն, Գ. Գյուլումյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, իր իրենց պահանջն արդեն դուրս է եկել այդ շրջանակից: «Արայիկ Հարությունյանը կամ պետք է աշխատի ըստ էության, կամ պետք է հրաժարական տա: Ազգային մշակույթը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով: Ազգայինը հետ է մղվում. 20 մլն դրամ է հատկացվում Մելի մասին ֆիլմ նկարելու համար»,- պնդել է Գ. Գյուլումյանը: ԵՊՀ դասախոս Արշավիր Գալստյանն ասել է, որ փորձ է արվում իրենց պայքարի գնահատականը տանել այն ուղղությամբ, թե այս ամենն ընդամենը մի քանի դասաժամերի համար կռիվ է: Նրա խոսքով՝ օրինագծում մեկ այլ դրույթ էլ կա, որին չեն անդրադառնում: Այսպես, բուհերի կառավարման 12 հոգանոց խորհուրդ է ձևավորվում, որից 6-ին նշանակում է նախարարը: «Սա բուհին ինքնավարություն տա՞լ է նշանակում»,- ասել է դասախոսը: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
