Հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ Իրաքում. ՄԱԿ-ն անհանգստացած է
![]() Ավելի քան 270 մարդ է մահացել Իրաքում հոկտեմբերի 1-ից սկիզբ առած բողոքի ակցիաների հետևանքով: Այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռուբերթ Քոլվիլը: Նա իր լրջագույն մտահոգությունն է հայտնել ոստիկանության կողմից կիրառվող ուժի պատճառով մահացությունների ու վիրավորումների թվի զգալի աճի կապակցությամբ: Ըստ նրա՝ հոկտեմբերի 1-ից մինչ օրս ՄԱԿ-ն ստացել է Իրաքում ցույցերի ժամանակ տեղի ունեցած 269 մահվան մասին տեղեկություն: Եվս 5 մարդ մահացել է Բասրայում կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ: Կառավարական ուժերի և ցուցարարների շարքերում, ընդհանուր առմամբ, կա 8000-ից ավելի վիրավոր: Ըստ Քոլվիլի՝ իրական թվերը կարող են շատ ավելի սարսափելի լինել: Հիշեցնենք՝ Իրաքում հոկտեմբերի 1-ից մինչ օրս ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, նաև՝ իրական պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կյանքի պայմանների բարելավում և այլն: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
