Սենատոր Մենենդեսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում 15 րոպե տևած իր ելույթում քննադատել է Էրդողանի կողմից երկրում ուժեղացող բռնաճնշումները, ինչպես նաև Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա: Սենատորը հայտարարել է նաև, որ Սենատը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150): Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Այսօր ես կցանկանայի հիշեցնել մի քանի փաստ, որոնք վերջին շաբաթների ընթացքում իմ գործընկերներից շատերն են տեսել: Այն, որ Թուրքիան Էրդողանի օրոք չի կարող համարվել որպես դաշնակից»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը: Նա խոսել է Հյուսիսային Կիպրոս Թուրքիայի ներխուժման, Հունաստանի դեմ շարունակվող ռազմական գործողությունների և այլ դրսևորումների մասին: Սենատորը շեշտել է, որ Սենատը պետք է չզիջի թուրքական ճնշումներին և անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24