«Բուհական խնդիրները գնալով խորանում են». Դավիթ Ափոյան
![]() ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ներկա էի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլին, որի ընթացքում փորձեցի լսել ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների մտահոգությունները: Իմ ընկալմամբ՝ իրավիճակն ունի երկու բաղադրիչ: Մեկը բուն բողոքի ակցիան է, մյուսը՝ այն համատեքստը, որում ակցիան տեղի է ունենում: Սկսեմ համատեքստից, այնուհետև անդրադառնամ բուն ակցիայի պահանջներին: Բողոքի ակցիան տեղի է ունենում մի պայմաններում, երբ ԿԳՄՍ նախարարությունը կրթական մասով ակնհայտորեն ձախողել է իր քաղաքականությունը: Բուհական խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ գնալով խորանում են: Անհաշվենկատ և ապաշնորհ քաղաքականության արդյունքում բուհերում անառողջ մթնոլորտը շարունակվում է: Օրինակ՝ նախարարությունը ակնհայտ շահադիտական նպատակներով ձգձգում է ԵՊՀ ռեկտորի ընտրությունները՝ նպատակ ունենալով «կարել պաշտոնը» իրենց ցանկալի թեկնածուի համար և չհասկանալով, թե այդ ձգձգումը ինչ վնասներ է հասցնում բուհի ներքին մթնոլորտին: Կամ նախարարությունը բուհեր է ուղարկում մի նախագիծ, որով փորձ է արվում ստեղծել բուհերի կառավարման խիստ ուղղահայաց մոդել: Նախագիծը այնքան վատն էր, որ գրեթե բոլոր բուհերը բացասական եզրակացության են տվել դրան: Օրինակները բազմաթիվ են, բայց շատ չմանրամասնեմ: Կարճ ասած՝ սա այն համատեքստն է, որում տեղի էր ունենում այսօրվա դասադուլը: Ինչ վերաբերում է բուն բողոքի ակցիային, ապա հայագիտական առարկաները հանել-չհանելու խնդիր այստեղ ես չեմ տեսնում: Հարցն այն է, թե մենք բուհերին վերաբերող հարցերում որոշումների կայացման ինչպիսի մոդել ենք պատկերացնում: Իմ պատկերացմամբ՝ պետությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի բուհական կյանքին, այդ թվում բուհերի ուսումնական ծրագրերին: Պետության կողմից որևէ առարկայի իմպերատիվ բնույթի, համահարթեցված ներդնումը բոլոր բուհերի ուսումնական ծրագրերում հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին և ստեղծում է հավելյալ դժվարություններ տարբեր մասնագիտացումներ ունեցող ստորաբաժանումների համար: Բուհերը կարող են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և ինքնուրույն լուծել այդ հարցը: Այլ բան է այն երկակի մոտեցումը, որ նախարարությունը մի կողմից ցանկանում է պահպանել պետական բուհերի կառավարման խորհուրդներում իր վերահսկիչ 50% փաթեթը, սակայն այն հարցերում, որտեղ կարիք կա քաղաքականություն մշակելու, ասում են, որ բուհերը ինքնավար են: Եթե հարցադրումն այն է, թե պետք է, արդյոք, անցնել հայոց լեզու և պատմություն առարկաները բուհերում, իմ պատասխանն է՝ այո, բայց պետք է հետևել, որ առարկաները դասավանդվեն ոչ թե դպրոցական ծրագրի տրամաբանությամբ, այլ պատմության հիմնահարցերի և մասնագիտական հայերենի տեսքով: Իսկ եթե հարցադրումն այն է, թե պետք է, արդյոք, այդ առարկաների պարտադիրությունը օրենքով ամրագրել, պատասխանս հետևյալն է՝ ոչ: Գիտնականը-դասախոսը ավելի լավ գիտի, թե ինչ առարկաներ է պետք ներառել, քան պետական չինովնիկը: Ուստի պետք է ելնել հենց այդ սկզբունքից»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
