«Մեզ զայրացրեց ՀՀ վարչապետի խոսքը». Անաիդա Մովսիսյան
![]() ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի պատճառով: Բանասիրության ֆակուլտետի դասախոս Վարդան Պետրոսյանն ուսանողների նախաձեռնությունը տեղին ու ճիշտ համարեց: Ըստ նրա՝ սկզբում դպրոցներում պետք է դասավանդման որակը բարձրացվեր, հետո նոր մտածեին այդ առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին: Հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը այն առարկաներն են, որոնք ազգային դիմագիծ են ձևավորում: Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն էլ, անդրադառնալով Հարվարդի ու այլ համալսարանների հետ համեմատությանը, թե այնտեղ էլ լեզու ու պատմություն չեն անցնում, նկատեց՝ այդ պարագայում նախ՝ պետք է համեմատել Հարվարդի համալսարանի բյուջեն, ուսանողների ու դասախոսների համար ստեղծված պայմանները, հետո նոր մեզնից պահանջել այնպիսի մակարդակ, որոնք Հարվարդն արդեն հաղթահարել է: Բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Անաիդա Մովսիսյանն էլ նշեց. «Մեզ զայրացրեց ՀՀ վարչապետի խոսքը: Օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է, սակայն նա դրա մասին խոսում է կանխորոշված դատավճռի նման: Հարցը դասախոսների հետ անգամ չի քննարկվել»,- ասաց նա: Ակցիայի կազմակերպիչ ու մասնակից ուսանողներն ասացին, որ արդյունքի չհասնելու դեպքում պատրաստ են բողոքի ակցիա իրականացնել նախարարության ու կառավարության շենքերի առջև: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
