«Պետությունը երբեք հոգ չի տարել գիտության մասին». Ռադիկ Մարտիրոսյան
![]() «Մեր գիտության ֆինանսավորումը բյուջեի ծախսային մասի մոտ 1,2 տոկոսն է: Արդեն համարյա 30 տարի այդ թիվը մնում է նույնը: Մինչդեռ այդ թիվը պետք է 3 տոկոս լինի: Սա ասում է այն մասին, որ պետությունը երբևէ գիտության մասին հոգ չի տարել». նոյմեբերի 6-ին ԱԺ-ում «Գիտության հիմնախնդիրների ֆինասավորումը» թեմայով քննարկմանն ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում առանձին՝ «պահպանման ու շահագործման ծախսեր» տողով գումարներ էին տրամադրվում: Իսկ հիմա եթե տանիքի նորոգման, կամ ապակի փոխելու հարց է ծագում, անհարմար դրության մեջ են հայտնվում: Ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ ԳԱԱ բյուջեի 75 տոկոսը աշխատավարձի վճարմանն է բաժին հասնում: Իսկ աշխատավարձը նվազագույն աշխատավարձին մոտ գումար է: ԳԱԱ նախագահը հայտնեց, որ 2020թ. համար ներկայացրել են 10-12 ծրագիր՝ 360 մլն դրամ արժեքով: Գիտության պետական կոմիտեն դրանցից միայն մեկն է մտցրել եկող տարվա բյուջեի մեջ. այն վերաբերում է սուպերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծմանը: Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ որպես կանոն, «ֆինանսների նախարարությունը գրպանում» միշտ գումար է պահում, և նման քննարկումներից հետո ասում են, թե բյուջեում փոփոխություն է արվել: Ուստի՝ եթե գումար պիտի տրվի, ապա ճիշտ կլինի ֆինանսներ տրամադրել Բելառուսի հետ համատեղ Սևանում գիտական կենտրոնի ստեղծմանը: «Մեր գիտությունը կանգնած է աղետի առաջ»,- հայտարարեց ԳԱԱ նախագահը՝ նշելով, որ ԳԱԱ աշխատողների թիվը տարեցտարի պակասում է: Վերջին 3-4 տարիներին աշխատողների թիվը պակասել է 300-350-ով: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55
