Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ
![]() Նոյեմբերի 8-10-ը Հարավային Կորեայի Չոնջիու քաղաքում կայանալու է սամբոյի աշխարհի առաջնությունը: Մեդալների 27 հավաքածու խաղարկվելու է տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի 9-ական քաշային կարգերում: Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Նույն օրը մեդալի համար կպայքարի մարտական սամբոն ներկայացնող Մավրիկ Նասիբյանը (74 կգ): Նոյեմբերի 9-ին մրցագորգում կլինեն Հայաստանի միակ կին ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, մարզական սամբոյից Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Էդիկ Պետրոսյանը (100 կգ): Նոյեմբերի 10-ին պայքարի դուրս կգան մարզական սամբոյից Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) և մարտական սամբոյից՝ Ջոն Բալայանը (52 կգ): Հայաստանի պատվիրակության կազմում Հարավային Կորեա կմեկնեն նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
