Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում
![]() Հայ ծանրորդները հաջողությամբ են հանդես եկել նոյեմբերի 1-4-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված մրցաշարում: Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին մասնակցել է 18 երկրի շուրջ 80 ծանրորդ: Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնք դարձել են մեդալակիրներ: Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով չեմպիոն է դարձել Ռուբեն Ալեքսանյանը, իսկ երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Գոռ Մինասյանը, որը երկամարտում Ալեքսանյանին զիջել է 1 կգ՝ 410 կգ (190+220): Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երկրորդ տեղը: Կանանց մինչև 59 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտում գրանցել է 202 կգ (92+110) արդյունք: ![]() |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12

