««Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն». Էդուարդ Աղաջանյան
![]() Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր»։ Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։ Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի սույն նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը։ Ի դեպ, այս որոշումը պետք է դիտարկել, որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2020 թ.-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
