Չարենցի 1 հասցեում ոստիկանությունը տեսանկարահանող սարք է գործարկում
![]() ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես՝ կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ MAMUL.am-ը հոդվածների շարք էր հրապարակել «Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ», «Պարզվում է, լկտի վարորդների մի մասը Ոստիկանության «24 ժամ աշխատող, պարգևատրումներ ստացող» աշխատակիցներն են (բացառիկ տեսանյութեր)» վերնագրերով, ինչից հետո խմբագրությունը գրություն էր ստացել ոստիկանությունից, որտեղ նշված էր, որ 4 տրանսպորտային միջոցների վարորդները հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, վերջինների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Ավելին, հրապարակումից հետո նշված հասցեում գործում է պետավտոտեսչության շուրջօրյա հսկման կետ: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
