Պարզվում է, լկտի վարորդների մի մասը Ոստիկանության «24 ժամ աշխատող, պարգևատրումներ ստացող» աշխատակիցներն են (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
![]() MAMUL.am-ն այսօր հրապարակում էր ներկայացրել «Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ» վերնագրով: Մասնավորապես նշվել էր, որ համացանցում և հանրային վայրերում քաղաքացիներն ամիսներ շարունակ խոսում են Հայաստանում անտանելի դարձած երթևեկության, կարգազանց և անսթափ վարորդների մասին, որոնք նույնիսկ չեն վարանում կարգազանցության դրսևորումները ցուցադրել բացահայտ՝ Ոստիկանության կենտրոնական շենքի դիմաց՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ։ Հրապարակումից հետո ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում աղմուկ-աղաղակով հաղորդագրություն էր տարածել, թե «եթե հոդվածագիրը վերջին տասն օրում գոնե տասը րոպե հետևեր ճանապարհային ոստիկանության տևական ուժեղացված ծառայությանը, կամ ոստիկանության պաշտոնական Police.am կայքում դիտեր դրանց մասին մեր տեսանյութերը և կարդար ուժեղացված ծառայությունների աննախադեպ արդյունքները, մեկ-երկու խախտում նկատելուց հետո նման հոդված չէր հրապարակի»: Ոստիկանությունը կոչ էր արել «անհիմն տեղեկություններ չհրապարակել և չնսեմացնել ոստիկանների ծառայությունը՝ հատկապես այն ժամանակ, երբ նրանք 24 ժամյա գերծանրաբեռնված ուժեղացված ծառայության մեջ են և պայքարում են հենց նշված լկտի վարորդների դեմ»: MAMUL.am-ն էլ լսեց Ոստիկանության հորդորը և 18:00-18:10 րոպեին ընդամենը 10 րոպե նկարահանում իրականացրեց Ոստիկանության շենքի դիմաց՝ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի առջև։ Ստորև ներկայացնումն ենք տեսանյութեր, որոնցում Ոստիկանության աշխատակիցները, հենց Ոստիկանության շենքի դիմաց բացահայտորեն խախտում են երթևեկության կանոնները և մեքենաները վարում միակողմանի երթևեկությանը հակառակ ուղղությամբ։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
