Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին
409
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ., 16:35
![]() ԱԺ պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ընդունեցի Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին: Երիտասարդ գրոսմայստերին շնորհավորեցի հիանալի ելույթի կապակցությամբ և մաղթեցի նորանոր հաջողություններ: Հիշեցնեմ, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը կես միավորով զիջելով ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկին: Երրորդ տեղը մրցաշարում գրավել է մեր մեկ այլ գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ վաստակելով 8 միավոր: Իսկ ընդամենը երեք շաբաթ առաջ տղաները կրկին նույն արդյունքն էին գրանցել. այս դեպքում արդեն Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
