Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը չեմպիոն է դարձել
![]() Հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Հերթական ոսկե մեդալը նվաճել է գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։ Երիտասարդների աշխարհի առաջնության գործող չեմպիոնը լավագույնն է եղել և՛ պոկում վարժությունում (194 կգ), և՛ հրումում (230 կգ) ու երկամարտի 424 կգ-ով նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Արփինե Դալալյանը և Տաթև Հակոբյանը դարձել են, համապատասխանաբար, ոսկե և արծաթե մեդալակիրներ: Մինչև 20 տարեկանների գերծանր քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ (100 կգ + 134 կգ) արդյունքով դարձել է չեմպիոն: Մինչև 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը 230 կգ (105 կգ + 125 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
