Google-ը գործարկել է վերջին հինգ տարվա ընթացքում որոնողական համակարգի խոշորագույն թարմացումը
![]() Google ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության հիման վրա ստեղծված տեխնոլոգիան, որը թույլ կտա ավելի լավ հասկանալ որոնողական համակարգերը։ Արդիականացված ալգորիթմների կիրառումը խոշորագույն թարմացումն է վերջին հինգ տարվա ընթացքում, հայտնում է ընկերությունը իր բլոգում: Այժմ որոնողական համակարգը վերլուծելու է ոչ թե անհատական բառերը, այլև ամբողջական, երկար և բարդ նախադասությունները: Ըստ Google-ի, այս տեխնոլոգիան տալիս է ավելի ճշգրիտ արդյունքներ: Ընկերությունում կարծում են, որ օգտատերերը կստանան իրենց հարցերի ճշգրիտ պատասխանները, որը թույլ կտա ավելի հաճախ տեղեկատվություն փնտրել, ինչն էլ կմեծացնի թրաֆիկը: Financial Times պարբերականը նշում է, որ լեզվի բնական մշակման տեխնոլոգիան բավականին բարդ երևույթ է արհեստական բանականության համար, քանի որ լեզվի ընկալումը փոփոխական է: Բառերի իմաստը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ով ու ինչ իմաստով է կիրառում այս կամ այն բառը: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
