«Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել». Էրիկ Գրիգորյան
![]() Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի պատճառով Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել: Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ տեսչական մարմինը ստուգումներ է նախաձեռնել, ինչի արդյունքում արձանագրվել է, որ գետի ջրերում մի շարք ծանր մետաղների թույլատրելի խտության բարձրացում կա: Նախարարը հիշեցրել է, որ նույն վայրում նման վթար տեղի է ունեցել 2010 թվականին: Ընկերությունն այդ ժամանակ փոխհատուցել էր վնասն ու տուգանք վճարել 700-900 հազար դրամի չափով: «Կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակում փոխհատուցման չափը չի արտացոլում հասցված վնասի իրական ծավալը»,- ընդգծել է Գրիգորյանը: Նա նաև նշել է, որ նախարարությունն այժմ աշխատում է պատժամիջոցների խստացման և տուգանքների չափի մեծացման ուղղությամբ: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
