Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Չեմ հիշում, թե Սևանում երբ եմ վերջին անգամ վրացի զբոսաշրջիկ տեսել». Վիկտոր Ենգիբարյան

601
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 14:45
«Չեմ հիշում, թե Սևանում երբ եմ վերջին անգամ վրացի զբոսաշրջիկ տեսել». Վիկտոր Ենգիբարյան

«100 հազարավոր հայաստանցիներ գնում են Սև ծով հանգստանալու, մինչդեռ չեմ հիշում, թե Սևանում երբ եմ վերջին անգամ վրացի զբոսաշրջիկի տեսել: Եվ չասեք, թե Սևանի բնակլիմայական պայմանները պակաս նպաստավոր են, որովհետև Սև ծովի նման ափեր ունեն շատերը, իսկ Սևանն այդ առումով ունիկալ է՝ իր կենսաբազմազանությամբ ու գեղեցկությամբ». հոկտեմբերի 23-ի ԱԺ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Ըստ նրա՝ Սևանա լիճը պետք է դիտարկել ոչ միայն որպես ջրի պաշար, այլ զբոսաշրջության զարգացման օբյեկտ: Մինչդեռ, ներդրողը, որ պետք է գա ու ոլորտը զարգացնի, ըստ Վ. Ենգիբարյանի՝ նույնիսկ չգիտի, թե որտեղից է սկսվում ու ավարտվում Սևանի ափը:

«Եթե մարդը գա ու ուզենա մի հյուրանոց կառուցի, նա չգիտի՝ մի քանի տարի հետո ջուրը գալու է, ու այդ հյուրանոցը մնալու է ջրի տա՞կ, թե՞ հակառակը՝ ափից այնքան է հեռանալու, որ հյուրանոցն անիմաստ դառնա»:

Նախագիծը, որի հեղինակը Վարազդատ Կարապետյանն է, առաջարկվում է սահմանափակել օրենքով նախատեսված չափաքանակից՝ 170 միլիոն խմ-ից ավել ջրառի իրականացումը՝ Սևանա լճի բացասական հաշվեկշռի առկայության դեպքում: