Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

«Ներդրողների հերթեր էդպես էլ չգոյացան». Վահան Բաբայան

111
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 05:10
«Ներդրողների հերթեր էդպես էլ չգոյացան». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը սոցկայքի իր էջում գրել է. «Սփյուռքահայերը չեկան, բյուջեն էլ 3 անգամ չաճեց, արագաչափերը և կարմիր գծերը էլի նույնն են: Պադավատների, օգնականների ու խորհրդականների պակաս էլի չկա, հեծանիվն ու մետրոն էլի մնացին PR հնարք որոշների համար:

Փոխարենը ստացանք պարգևավճարներ ստացող պարապ պետական պաշտոնյաներ, թանկ և անիմաստ վոյաժներ, համատարած ատելության և վրեժխնդրության տեսարաններ, դատարկ խոստումներ և անիրական կեղծ ծրագրեր:

Կոճակի պառլամենտական մասնագետների պակասն էլ դե իհարկե չկա ու չկա»: