«Վրաստանն ապուշ վիճակում է հայտնվել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանն ապուշ վիճակում է հայտնվել։ Վրացիները երկու երազանք ունեն՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու անդամագրվել ԵՄ-ին։ Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացված է Թուրքիայի միջոցով, սակայն աննախադեպ գործընթաց է գնում, ՆԱՏՕ-ն սանկցիաների տակ է դրել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին և հրաժարվում է զենք վաճառել։ Ավելին՝ արդեն պաշտոնական մակարդակներում հնչում են կոչեր Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից։ Արդյունքում՝ Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հետ, ՆԱՏՕ-ի հովանու ներքո զորավարժություններ ու միասնական ծրագրեր անելով, ըստ էության, հայտնվում է հականատոյական կոալիցիայում, համենայն դեպս, դա գնալով ավելի հավանական է դառնում։ Վրաստանի ազգային երազանքն է ԵՄ մտնելը, սակայն հերիք չի, որ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, Եվրոպայում գտնվող երկրներին ԵՄ մտնելու գործընթացը դադարեցվել է՝ Մակեդոնիա (Հյուսիսային), Ալբանիա և այլն։ Փաստորեն՝ ազգային երկու երազանքներն էլ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել ու այդքան զոհողությունները կարող է ջուրն ընկնել։ Կոլխիդայի Ծռերը անհասկանալի աշխարքաղաքական վիճակում են հայտնվել, երբ ընդհանրապես պարզ չի, թե աշխարհը ուր է գլորվում»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24