ԶՖԳ-ն 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանի ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը
![]() Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նախատեսվում է ստորագրել 10 մլն եվրոյի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու: Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
