ԱՄՆ-ը քիբերհարձակում է իրականացրել Իրանի դեմ. Reuters
![]() ԱՄՆ-ն Իրանի դեմ քիբերտարածությունում գաղտնի գործողություն է իրականացրել, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետևում, ինչպես հայտարարում է Վաշինգթոնը, կանգնած Է Թեհրանը, հաղորդում է Reuters գործակալությունը: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ քիբերհարձակումն իրականացվել է սեպտեմբերի վերջին և ուղղված է եղել Թեհրանի «քարոզչության» դեմ: Աղբյուրներից մեկը նշել է, որ քիբերհարձակումը «ֆիզիկապես վնասել է» սարքավորումները, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ չի հաջողվել: Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: «Համաձայն մեր քաղաքականության, ինչպես նաև՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք քննարկում քիբեր տարածությունում մեր գործողությունները, հետախուզությունը և այլ ծրագրեր»,-նշել է Պենտագոնի խոսնակ Էլիսա Սմիթը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
