Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Սիրիայի երկնքում փորձել են շրջափակել թուրքական կործանիչները. Reuters

2361
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 10:50
ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Սիրիայի երկնքում փորձել են շրջափակել թուրքական կործանիչները. Reuters

ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները փորձել են շրջափակել թուրքական կործանիչները Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռազմական գործողություններին մասնակցող թուրքական ինքնաթիռները շատ մոտ են թռչել ԱՄՆ զինված ուժերի ինքնաթիռներին:
Արդյունքում՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լքել են ԱՄՆ-ի զինված ուժերի գտնվելու վայրը:
Ըստ Fox News-ի թղթակցի՝ միջադեպին մասնակցել է F-15 կործանիչը և AH-64D Apache հարվածային ուղղաթիռները։