«Նիկոլ Փաշինյանի հետ իմ հարաբերությունները կապ չեն ունեցել»․ Արմեն Մարտիրոսյանը՝ հայտնի պաստառների մասին
![]() ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու համար: Կառավարության որոշմամբ՝ գործելու է ոչ թե մրցութային, այլ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը: Պայմանագիրը կնքվելու է «Անտարես» հոլդինգի հետ: «Անտարեսի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է, որ ժամանակի սղության պատճառով է, որ իրենք սկսել են իրենց միջոցներով պաստառները փակցնելու գործընթացը, թեև կառավարությունից դեռ գումար չեն ստացել: «Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում 2050 թվականի ստրատեգիան, հասկանում եմ, որ էս գումարի հազարապատիկն է ծախսվելու: Որովհետև փոխել մարդկանց մոտեցումը, և ամբողջ հայությունը ունենա մեկ տեսլական՝ ընդունելի բոլորի կողմից, դա շատ կարևոր քայլ է պետության զարգացման համար»,-ասել է Մարտիրոսյանը: Անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ վարչապետի հեղինակած գիրքը հրատարակել է հենց «Անտարեսը» և որ վարչապետն ունի մտերիմ հարաբերություններ ընկերության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ և քաղհասարակությունն այս առնչությամբ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, Մարտիրոսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունները որևէ կապ չեն ունեցել այս գործում: Մանրամասները՝ տեսանյութում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
