Թուրքիան գնդակոծել է Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերը. Newsweek
![]() ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատները հրակոծվել են Սիրիայի հյուսիսարևելքում ամերիկացի զինծառայողների դիրքերը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկերոջը հայտնել էր, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն այդ տարածքներից: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ թուրքական ուժերի կողմից հրետակոծությունը այնքան ուժգին է եղել, որ ԱՄՆ-ի անձնակազմը քննարկել է պատասխան կրակ բացելու հնարավորությունը՝ ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Անկարան պետք է տեղեկացված լիներ ամերիկյան զորակազմի դիրքերի մասին։ Ըստ պարբերականի՝ քրդական հետախուզության և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել Քոբանի քաղաքի մատույցներում՝ Մաշտենուրի բլրի վրա տեղակայված հատուկ նշանակության ջոկատների ուղղությամբ: Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է, որ ամերիկացի զինծառայողների հաղորդումից հետո հրակոծությունը դադարեցվել է։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
