Ադրբեջանը սրում է Հայաստանի հետ կետադրական պատերազմը․ Eurasianet
![]() Երկու ամիս անց, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես ուշացած արձագանքեց, գրում է ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերան: Նիկոլ Փաշինյանի վճռական հայտարարությունն իրարանցում առաջացրեց, քանի որ նման հայտարարություն նախկին ղեկավարներից չէր արվել: Երկու ամիս անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես հակադարձեց, նա իր կարծիքը հայտնեց Ռուսաստանում անցկացվող «Վալդայ» համաժողովին, որտեղ ներկա էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ալիևը հայտարարեց․ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Ադրբեջանի նախագահին քծնող ԶԼՄ-ները լուսաբանեցին Ալիևի խոսքերը, կարծես դա Ուինսթոն Չերչիլի հաջորդ գալուստն էր, նշում է լրագրողը: Trend լրատվական գործակալությունը գրեց, որ «Փաշինյանի սադրիչ ու խելահեղ հայտարարությունը» Ալիևի պատասխանով «ի չիք դարձավ»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշեց, որ Ալիևի այս հայտարարությունը «ադրբեջանական բանակում բարձր տրամադրությամբ է ընդունվել»: Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն էլ հաղորդեց, որ, ներշնչված Ալիևի հայտարարությունից՝ երիտասարդական միջազգային արշավ կսկսեն: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
