Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Արքայազն Հարրին դատական հայց է ներկայացրել The Sun և Daily Mirror պարբերականների դեմ

2361
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ., 18:25
Արքայազն Հարրին դատական հայց է ներկայացրել The Sun և Daily Mirror պարբերականների դեմ

Արքայազն Հարրին դատական հայց է ներկայացրել The Sun և Daily Mirror պարբերականների դեմ՝ կապված ձայնային փոստի և հաղորդագրությունների յուրացման հետ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Արքայազնի շահերը ներկայացնում է Clintons փաստաբանական ընկերությունը, որը հեռախոսների հետ կապված բողոքների ներկայացման մեծ փորձ ունի:
Բուքինգհեմյան պալատը The Guardian-ին հաստատել է, որ դատական հայց է ներկայացվել Գերագույն դատարան՝ արքայազն Հարրիի ձայնային փոստի և հաղորդագրությունների ենթադրյալ յուրացման վերաբերյալ: