Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

ԵՄ բարձրագույն դատարանը «Ֆեյսբուք»-ից պահանջում է հեռացնել անօրինական գրառումները. Financial Times

1704
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ., 22:45
ԵՄ բարձրագույն դատարանը «Ֆեյսբուք»-ից պահանջում է հեռացնել անօրինական գրառումները. Financial Times

Եվրոպական դատարանը ոստիկանության միջոցով կարող է պահանջել Facebook-ից հեռացնել սոցիալական ցանցի օգտատերերի անօրինական գրառումները, այս մասին գրում է Financial Times-ը։ Եվրոպական դատարանն այս որոշումը կայացրել է, երբ Ավստրիայում «կանաչները» դատի են տվել «Ֆեյսբուք»-ին՝ պահանջելով սոցիալական ցանցից հեռացնել իրենց մասին զրպարտչական մեկնաբանությունների մի շարք և այլ «համարժեք» հաղորդագրություններ, որոնք հրապարակվել էին համացանցում: Այս որոշումը կստիպի «Ֆեյսբուք»-ին սոցիալական հարթակում ակտիվորեն որոնել տվյալ գրառման կրկնօրինակները, քանի որ սկզբնական նյութն արդեն իսկ ենթակա է հեռացման: Այն օգտատերերը, ովքեր զրպարտվել կամ ենթարկվել են «ատելության խոսքի», նախկինում բողոքել էին, որ նման վնասակար նյութերը կարող են շատ անգամներ կրկնօրինակվել և տարածվել՝ սկզբնական գրառումի անհետացումից հետո:

Մի շարք իրավապաշտպաններ, սակայն, մտավախություն ունեն, որ այս որոշումը որոշ երկրներում կարող է ընդդիմադիրներին լռեցնելու լավ հնարավորություն լինել։