Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցում ունի «պլան Բ». Bloomberg
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցում կարող է առաջադրել «պլան Բ», եթե ԵՄ-ը մերժի Իռլանդիայի սահմանի վերաբերյալ վարչապետի վերջին առաջարկը, գրում է Bloomberg-ը: Գործակալության փոխանցմամբ՝ Ջոնսոնը չի բացառում նաև «ապահովագրման ծրագրի» («backstop») կիրառումը: Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ-ը այս տարբերակը չի ներկայացրել պաշտոնական քննարկման: Մեծ Բրիտանիան չի ընդունում «բեքսթոփը», քանի որ այդ դեպքում՝ թեկուզ անուղղակի, թագավորության մի հատվածը կշարունակի մնալ ԵՄ կազմում, ինչը նշանակում է, որ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ Լոնդոնը կկորցնի իր ազդեցությունը: Բրյուսելը նշել է, որ միանշանակ և առանց վերապահումների սատարում է Հյուսիսային Իռլանդիային: Նախօրեին Ջոնսոնը ներկայացրել է Brexit-ի համար փոխզիջումային գործարքի նոր ծրագիրը, որը նախատեսում էր, Brexit-ի մեկնարկից հետո, պարտադրել Հյուսիսային Իռլանդիային դուրս գալ ԵՄ-ն հետ ընդհանուր մաքսային միությունից: Ջոնսոնն առաջարկում էր հատուկ մաքսային ռեժիմի ներդրում, որը կվերաբերվեր բոլոր տեսակի ապրանքներին: Նախօրեին ԵՄ-ը կրկին մերժեց Մեծ Բրիտանիայի վարչապետի նոր նախաձեռնությունը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
