Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Պոմպեոն ներկա է գտնվել Թրամփի և Զելենսկու միջև հեռախոսազրույցին․ CNN

1887
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ., 11:50
Պոմպեոն ներկա է գտնվել Թրամփի և Զելենսկու միջև հեռախոսազրույցին․ CNN

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկա է եղել հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն անմիջականորեն ներկա է գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցին, որն իր վրա է սևեռել ուշադրությունը, երբ նախորդ շաբաթ լույս տեսավ այս մասին հրապարակումը»,- նշում է CNN-ը: Սպիտակ տան կողմից հրապարակված զրույցի սղագրության համաձայն՝ Թրամփը հրահրում է Զելենսկուն՝ հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ:
Այդ զանգի ժամանակ Թրամփը խնդրում է Զելենսկուն խոսել իր անձնական փաստաբանի՝ Ռուդի Ջուլիանիի հետ և առաջարկում է, որ Ուկրաինայի նախագահը «հետևի» Բայդենին և նրա որդուն:
Տեղեկությունն այն մասին, թե կոնկրետ ով կարող էր ուղղակիորեն ներգրավվել այս խոսակցության մեջ, ինչը հանգեցրել էր ԱՄՆ նախագահի դեմ իմպիչմենթի նախաձեռնությանը, առաջին անգամ է հայտնի դառնում հասարակությանը: