Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Արցախցի բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ

354
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ., 14:00
Արցախցի բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ

Աբխազիայի Պիցունդա քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
46 կգ քաշային Արթուր Սարգսյանը, 56 կգ քաշային Սանասար Իշխանյանը, 60 կգ քաշային Արսեն Բալայանը քառորդ եզրափակչում հաղթել են իրենց մրցակիցներին և այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար: