Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի՝ Երևան չժամանելու պատճառը
![]() Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այսօր պետք է հայրենիք վերադառնար Թաիլանդի Պատտայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից։ Նախատեսված էր, որ ծանրորդները Պատտայայից կմեկնեն Բանգկոկ, որտեղից էլ կմեկնեն Կիև, ապա՝ Երևան։ Հավաքականը Երևան պետք է ժամաներ Երևանի ժամանակով 23։30-ին, սակայն դա տեղի չի ունեցել։ MAMUL.am-ի թղթակցի տեղեկություններով՝ Բանգկոկից Կիև չվերթի ընթացքում ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և օդաչուները որոշել են հետ վերադառնալ Բանգկոկ՝ ուղևորին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Արդյունքում ինքնաթիռը Կիև է ժամանել նախատեսվածից 3 ժամ ուշացմամբ և ծանրամարտի Հայաստանի հավաքականն ուշացել է Կիև-Երևան չվերթից։ Այս գիշերվա համար ավիաընկերությունը հավաքականին հյուրանոց է տրամադրել և ավտոմատ փոխել չվերթի օրն ու ժամը։ Վաղը հավաքականը Կիևից կմեկնի Ստամբուլ, այնտեղից էլ՝ հայրենիք։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
