Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թրամփի իմպիչմենթի գործընթացին

2645
Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ., 14:00
Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թրամփի իմպիչմենթի գործընթացին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցով հետաքննություն սկսելու բանաձևին, այդ մասին հայտնում է CNN-ը:
Փաստաթղթին Ներկայացուցիչների պալատի 222 անդամ կողմ է քվեարկել, 184 կոնգրեսական՝ դեմ:

Նշվում է, որ նման միջանկյալ արդյունքը «նշանակալի իրադարձություն է»: Թրամփի իմպիչմենթի օգտին հանդես եկողները Ներկայացուցիչների պալատում երեք օրվա ընթացքում ավելացել են 75 կոնգրեսականով: Նույնիսկ մեկ հանրապետական քվեարկել է Թրամփի դեմ բանաձևում:

Իմպիչմենթի գործընթացը ենթադրում է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պետք է քննարկվող հարցի վերաբերյալ քվեարկի, որից հետո Սենատի ⅔-ը պետք է հաստատի այն (Սենատում հանրապետական մեծամասնություն է):