Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե պետք լիներ, ավելին կարող էի անել»․ Հակոբ Մկրտչյան

285
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 16:10
«Եթե պետք լիներ, ավելին կարող էի անել»․ Հակոբ Մկրտչյան

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոն հռչակված Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը մեկնաբանել է իր մրցելույթը․ «Ողջունում եմ բոլոր հայերին։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր մերցելույթներին։ Զգացողություններս շատ վառ էին։ Ավելին կարող էի անել, եթե պետք լիներ, դեռ մեկ մոտեցում էլ չօգտագործեցի։ Քաշային կարգս օլիմպիական չէ, այդ պատճառով մտադիր եմ այն փոխել։ Հավանաբար, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հետո փոխեմ քաշային կարգս և վարկանշային մրցումներին մասնակցեմ 96 կգ քաշային կարգում, միավորներ վաստակեմ ինձ համար։ Մոտ 10 կգ պետք է ավելացնեմ քաշս, իսկ այդ դեպքում ավելի շատ կիլոգրամ կբարձրացնեմ»։