«Հանգիստ նստեք տեղներդ». Նաիրա Զոհրաբյան
![]() ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արջերի մասին և ոչ միայն. Մալաթիա-Սեբաստիա համայնքում մասնավոր անձի մոտ պահվող արջերի պատմությունը նոր չէ: Բնակելի շենքերի հարևանությամբ ոմն մեկը որոշել է երկու արջ պահել ու նրան առանձնապես չեն հուզում ո՛չ բնակիչների բողոքները, ո՛չ էլ արջերը, որոնք ավելի «արջավայել» պայմանների էին արժանի: Ինչո՞ւ չեն հուզում, որովհետև սույն անձի մոտ թղթերով ամեն ինչ ok է: Տևական ժամանակ է առանց աղմուկ բարձրացնելու զբաղվում եմ այս խնդրով ու օրենսդրական բացի պատճառով այսօր ունենք իրավիճակ, երբ սույն անձը հրաժարվում է արջերին հանձնել, որովհետև կա կառավարության թիվ 725 N որոշումը, ըստ որի, ինչը հաստատեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, նշյալ անձը ապահովել է արջերի պահման համար անհրաժեշտ չափորոշիչները և որևէ կերպ այս պահին արջերին նրանից վերցնել հնարավոր չէ: Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև օրենսդրորեն խնդրի կարգավորումը, ես և իմ գործընկերները այլ տարբերակներ չենք քննարկելու թե՛ բնակիչների և թե՛ արջերի անվտանգությունը ապահովելու համար: Հա, մեկ էլ մի բան. այս ընթացքում ես հասկացա, որ կան իրապես կենդանասերներ և, ցավոք, կան նաև «լժեկենդանասեր» ավանտյուրիստներ, որոնց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ անիմաստ, ականջ ծակող աղմուկն է: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
