«Մարդ էլ այսքան չքնաղ երկիր ունենա ու դրա հետ այսպե՞ս վարվի». Գայանե Մելքոմ Մելքոմյան
![]() Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այս տարի արդեն երկրորդ անգամն է, որ Հունոտի կիրճ իջնում եմ դատարկ ձեռքերով, բարձրանում՝ մի-մի տոպրակ աղբով։ Առաջին անգամ անպատրաստ էի, ստիպված աղբը հավաքելու համար մի տոպրակ վերցրի տեղում նետվածներից, մեկն էլ անցորդներից խնդրեցի։ Այս անգամ արդեն պատրաստված էինք գնացել՝ պայուսակիս մեջ երկու տոպրակով։ Աղբը, բնականաբար, շատ ավելին է, քան երկու տոպրակը։ Մի մասը (մեծամասամբ պլաստիկե շշեր) նետված են ձորի մեջ այնքան խորը և այնպիսի թեքության վրա, որ թերևս միայն պրոֆեսիոնալ լեռնագնացները կարողանան հավաքել։ Աշխատակիցների հետ խոսեցինք, որ կիսում էին մեր վրդովմունքը։ Բայց, ասում է՝ ինչպե՞ս մաքրենք, ամեն օր ա՞ղբ շալակենք կիրճն ի վեր․․․ Վերևում՝ մուտքի մոտ, մեծ աղբամաններ կան, իսկ արահետի երկայնքով էլ տարածքը մաքուր պահելու մասին հիշեցնող ցուցանակներ։ Նկարներում կիրճի սքանչելի բնությունն է և դրանում հանգրվանած աղբի մի փոքր մասը (իրականում քիչ ենք նկարել, բավարար չէ ողջ պատկերը փոխանցելու համար)։ Ընդհանրապես մի բան, որ Հայաստանում շրջելիս աչքիցդ չի վրիպում բնության մեջ նետված աղբն է, որ հետզհետե շատանում է։ Սարսափելի են հատկապես անհամար պլաստիկ շշերն ու ցելոֆանե տոպրակները, որ լողում են գետերում կամ քամոտ եղանակին սավառնում ճամփեզրի դաշտերում։ Մարդ էլ այսքան չքնաղ երկիր ունենա ու դրա հետ այսպե՞ս վարվի․․․ Որոշել եմ այսուհետ քաղաքից դուրս որևէ տեղ գնալիս |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
