Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Աշխարհի գավաթ․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե Լագրավի հետ

272
Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 15:45
Աշխարհի գավաթ․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե Լագրավի հետ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը։ Ստուգատեսում պայքարը շարունակում է Հայաստանի 1 ներկայացուցիչ՝ Լևոն Արոնյանը։ Այսօր կայացած 1/4 եզրափակչի 2-րդ պարտիայում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին։ Այսպիսով՝ Արոնյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի թայ-բրեյքում՝ վաղը։