ՀՖՖ-ն ներողություն է խնդրել Մխիթարյանից և Գյուլբուդաղյանցից
![]() ՀՖՖ-ն պաշտոնական մեկնաբանություն է տարածել «The Best FIFA Football Awards»-ի քվեարկությանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելու վերաբերյալ․ «Ֆուտբոլային հանրության հարգելի՛ անդամներ, երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ): 2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները: Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
