«Կգա մի օր, երբ պետությունն էլ կսկսի գումար դնել ֆուտբոլի վրա»․ Զոհրապ Եգանյան
![]() ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն հսկայական աշխատանքը, որ տարվում է մարզերում ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, վստահաբար տալու է իր պտուղները՝ Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր: Իսկ ի՞նչ է նշանակում ֆուտբոլային երկիր։ Դա ոչ միայն հզոր ու աշխարահռչակ խաղացողներ ունենալն է, դա ոչ միայն մեր տղեքին փոխարինման եկող արժանի ու ուժեղ նոր ֆուտբոլիստներն են, այլև տնտեսական աշխուժությունն է, երկիր հսկայական գումարների հոսքն է, շաբաթ-կիրակի իսկապես լիցքաթափվող ու դրական լիցքեր ստացող հասարակությունն է: Վերջապես պատմական շանս ունեք ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու, այն հոգածության տակ պահելու, այս պահը չպետք է բաց թողնենք։ Հնարավոր է, որ կգա մի օր, երբ պետությունն էլ կսկսի գումար դնել ֆուտբոլի վրա, ինչպես դա անում են օրինակ Վրաստանում։ Ես հավատում եմ, որ կգա այդ օրը, բայց մինչ այդ բոլորս պետք է օգնենք ֆեդերացիային. կապվեք ձեր ծանոթ-բարեկամների հետ, ասեք, թող միանան ազգանվեր այս գործին, ամեն մեկդ ձեր «գնդակը» ներդրեք, որ մեծ բարձունքներ արագ նվաճենք»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
