«Բիզնես շահը չպետք է հարվածի Հայաստանի ֆուտբոլային հեղինակությանը»․ Գևորգ Դավթյան
![]() Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեև ֆուտբոլի նեղ մասնագետ չեմ, բայց և այնպես առնվազն ֆուտբոլային խաղերի սիրահար եմ և բոլորի պես ցանկանում եմ, որ Հայաստանն այս ոլորտում ևս բարձր պահի իր դրոշը և ունենա հեղինակավոր ֆուտբոլիստներ։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ հասկանալ այդ հարաբերություններում այն կանոնակարգումները կամ միտումները, որոնց համաձայն գրեթե բոլոր ֆուտբոլային ակումբներում առաջին լիգայից սկսած մեծ թիվ են կազմում օտարերկրյա վճարովի ֆուտբոլիստները, ինչով պայմանավորված նրանց ոչնչով չզիջող և ավելի ուժեղ մեր հայ ֆուտբոլիստ երեխաները դուրս են մնում այդ լիգաներում ընդգրկվելու հնարավորությունից։ Բնական է, որ հայ ֆուտբոլիստներին հնարավորություն չտալով՝ մենք Հայաստանի հավաքականին դուրս ենք մղում հետին պլան։ Ես քաջ գիտակցում եմ, որ այստեղ կա բիզնես շահը, սակայն այդ ամենը պետք է ունենա իր չափն ու սահմանը, և այն երբեք չպետք է հարվածի մեր երկրի ֆուտբոլային հեղինակությանը։ Սա իմ կարծիքն է, եթե սխալվում եմ, կխնդրեմ հակադարձել հիմնավորումներով»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
