«Աստիճանաբար կհասկանանք՝ ովքեր են լինելու հավաքականի հայտացուցակում»․ Զորիկ Իսաջանի
![]() Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին Լոս Անջելեսում մարզում է անցկացրել՝ փորձարկելով շուրջ 25 հայ բասկետբոլիստների: Մարզման վերաբերյալ Իսաջանին նշել է․ «Մարզումը կայացավ «Մասիս» մարզասրահում և մասնակցեցին 25 տղաներ, որոնց դիտարկում ենք որպես պատանեկան հավաքականի թեկնածուներ: Շատ մեծ ոգևորություն կար տղաների մոտ և բավական լավ մարզում անցկացրինք: Ներկա էին նաև բազմաթիվ ծնողներ: Վերջին տարիներին Հայաստանի պատանեկան հավաքականները կայուն կերպով մասնակցում են միջազգային մրցաշարերի, ինչի արդյունքում արդեն շատերն են ցանկանում իրենց դրսևորել ազգային թիմերում: Սա շատ կարևոր տարիք է, քանի որ այս երեխաներն են լինելու հայկական բասկետբոլի ապագան: Կուզեմ նշել, որ պատանեկան հավաքականի դռները բաց են բոլորի առաջ: Նույն ուշադրությամբ հետևելու ենք նաև Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում հանդես եկող տղաներին, որ ընտրենք լավագույններին: Գալիք տարվա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում պետք է հանդես գան լավագույն 12 խաղացողները, իսկ նրանք, ովքեր չեն հայտնվի վերջնական հայտացուցակում, ապա չպետք է ընկճվեն, քանի որ հետագայում դեռ շանս կունենան հայտնվել ազգային թիմում: Աշխատանքները շարունակվում են և աստիճանաբար կհասկանանք, թե ովքեր են լինելու հավաքականի հայտացուցակում»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
