«Ամուլսարի հարցում մենք և՛ հայ, և՛ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ». Ն. Փաշինյան
442
Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ., 00:35
![]() Ամուլսարի հարցում կա՞ վերջնական որոշում. այսօր Լոս Անջելեսում ՀՀ վարչապետից հետաքրքրվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները, որին ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց. «Բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը, մի մասն ասում է՝ աշխարհը քանդվի, Ամուլսարը պիտի մնա սար, մյուս մասն ասում է՝ աշխարհը քանդվի՝ Ամուլսարը պիտի շահագործվի: Ես ասում եմ, որ այս հարցում մենք և՛ հայ հանրության, և՛ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ: Հիմա դա էկոլոգիական աղետ ա, թե ոչ, ես այդ հարցի պատասխանը դե յուրե և դե ֆակտո պիտի ստանամ»: Նրա խոսքով՝ ինքը հանքը բացել կամ չբացելու խնդիր երբևէ չի դրել, «Լիդիան» ընկերության ներկայացուցիչներին էլ ասել է՝ եթե պարզվի, որ իրենց ասած չափանիշներով հանքը հնարավոր է շահագործել, կաջակցի, եթե ոչ, ուրեմն հանքը չի բացվի: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
