Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը

319
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 16:00
Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»: