Մոր մահից 123 օր անց ծնվել են նրա երկվորյակները. ամենաերկար ժամանակահատվածը բժշկության մեջ
![]() Ուրախությունն ու վիշտը 2017-ին միաժամանակ թևակոխել են բրազիլական այս երիտասարդ ընտանիք: Մյուրիել Պադիլյայի 21-ամյա կինը՝ Ֆրենկիլենը, հղիության 2-րդ ամսում ուղեղի կաթված է տարել: Արդյունքում նրա ուղեղն անդառնալիորեն վնասվել է և մահացել, սակայն բժիշկները զարմանքով նկատել են, որ նրա զույգ պտուղներն անվնաս են մնացել և շարունակում են աճել: Դա իսկական հրաշք է եղել, քանի որ վերակենդանացման փորձերի ժամանակ նրանց մորը ներարկել են ուժգին դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ: Հավելենք, որ Ֆրենկիլենի բոլոր օրգանները, բացառությամբ գլխուղեղի, ամբողջ ընթացքում նորմալ աշխատել են: Բժիշկներն ու ընտանիքը որոշում են կայացրել արհեստականորեն պահպանել մոր կյանքը մինչև որ երեխաները կծնվեն: Հիվանդանոցի անձնակազմն ու ինքը՝ բուժող բժիշկն, ամեն ինչ արել են, անգամ երաժշտություն են միացրել ու հեքիաթներ են կարդացել, որ երեխաները ճիշտ զարգանան մայրական արգանդում: Ամուսինը՝ Մյուրիելը, ծանրագույն սթրես է տարել, սակայն կարողացել է հավաքել իրեն հանուն փոքրիկների: Երկվորյակներից բացի զույգը նաև 2 տարեկան դուստր ունի: Կաթվածից 123 օր անց երկվորյակները՝ 1,4 կգ կշռող աղջիկն ու 1,3 կգ կշռող տղան, լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով: Նրանց ծնունդից հետո անջատել են մոր կենսաապահովման սարքերը: Հավելենք, որ սա բժշկության մեջ ամենաերկար ժամանակահատվածն էր, երբ մոր կյանքը արհեստականորեն պահպանվում է հանուն պտղի: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24




