Իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ
Սեպտեմբերի 17-ին պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, որոնց ընթացքում խաղարկվել են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող դրվագներ, ստուգվել են զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, իրավիճակի գնահատման, որոշումների ընդունման, ներմուծականների փոխանցման և ղեկավար կազմի պարտականություններից ու լիազորությունների բնույթից բխող այլ համալիր գործողություններ: Շրջելով ծավալված կետերում՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել է իրականացվող մարզումների ընթացքին, ոլորտի պատասխանատուներից ճշտել ստեղծված իրավիճակում կատարված քայլերն ու կոնկրետ անելիքները: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատված բացթողումների, զորքերի անընդհատ ղեկավարման և առկա միջոցներն ու հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու նպատակով, մասնակից հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: Մարզումների ողջ ընթացքում հրամանատարական կազմի կողմից իրականացված գործողություններն ու տարբեր զորատեսակների միջև փոխգործակցության բարձր մակարդակը հերթական անգամ ցույց են տվել, որ պաշտպանության բանակը ունակ է կատարել իրեն առաջադրված խնդիրը և իրական մարտական գործողությունների վերսկսման դեպքում ապահովել երկրի անվտանգությունը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18