«Արջի հետ խնդիր ունենալու ենք Վայոց Ձորում և գրեթե բոլոր մարզերում». բնապահպանը նախազգուշացնում է
![]() Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակից Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արջի դեպքի հետ կապված մի քանի դիտարկում 1. Երբ այցելում եք վայրի բնություն պետք է գիտակցեք, որ դա ապրելավայր է խոշոր կաթնասունների համար, այդ թվում գիշատիչների, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու կյանքի և առողջության համար: Սա նրանց տունն է և մեր երկիրը ունի հարուստ կենդանական աշխարհ: 2. Եթե մեկ շաբաթ առաջ ասեի, որ պետք է քայլարշավորդներին/այցելուներին տեղեկացնել, որ հատուկ սպրեյեր կան արջերի դեմ, որ նման վայրեր այցելողները կարող են իրենց հետ ունենալ, տեղադրել տեղեկատվական ցուցանակներ վայրի կենդանիների առկայության և դրանց տեսնելու դեպքում անհրաժեշտ քայլերի մասին, ապա շատերը կասեին մեր մոտ էտ խնդիրը չկա, ու՞ր է: Հավատացեք, որ նույն խնդիրը ունենալու ենք հատկապես Վայոց Ձորում և գրեթե բոլոր այլ մարզերում: Վտանգավոր կարող է լինել նույնիսկ վայրի խոզը: Իմ փորձից գիտեմ, թե արջի, թե խոզի հետ մոտիկից ծանոթության փորձառությունը: 3. Արջը մարդու վրա հարձակվում է շատ հազվադեպ: Հիմնականում, երբ ձագերի հետ է և ցանկանում է նրանց պաշտպանել, երբ վիրավոր է կամ էլ սադրանք է եղել մարդու կողմից: Հազվադեպ լինում են նաև ագրեսիվ առանձնյակներ, որոնց պահվածքը անկանխատեսելի է: Չգիտեմ սա, որ դեպքն էր: Կարևոր է, որ հետևություններ անենք և քայլեր ձեռնարկենք այցելուների տեղեկացվածության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: 4. Մենք պետք է սովորենք վայրի կենդանիների հետ համակեցությանը: Հույս ունենանք, որ այս դեպքը կսթափեցնի մեզ և կխթանի այս ուղղությամբ իրական քայլերի իրականացումը»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
