«Ստուգումներ ենք արել. Ամուլսարում ավելի շատ ուրան կա, քան ոսկի». Հայկ Բարսեղյան
![]() SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Ամուլսարում ուրան են հայտնաբերել, թորիում և արսեն: «Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք առաջին հերթին ստուգել 1952-1954 թթ հետազոտություններն Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ: Մյուս խնդիրն այն է եղել, թե որ մասում է ուրանը: Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ. ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը: Պարզվեց, որ բացի ուրանից կա թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի, գիտնականներն են ասում»,- տեսաուղերձում ասել է Հ. Բարսեղյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
