Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Սաուդյան Արաբիայի նավթի վերամշակման գործարանները հրդեհվել են

1378
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 15:20
Սաուդյան Արաբիայի նավթի վերամշակման գործարանները հրդեհվել են

Սաուդյան Արաբիայի երկու նավթավերամշակման գործարաններում հրդեհներ են բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հայտնում է թագավորության մամուլի ծառայությունը:

Հրդեհները տեղի են ունեցել երկրի արևելքում գտնվող «Աբկայկ» նավթավերամշակման գործարանում և մայրաքաղաքից արևելք գտնվող Հուրայիս քաղաքում, որը պատկանում է Saudi Aramco պետական նավթային և գազային ընկերությանը:
Պատկան մարմինները հայտնում են, որ հրդեհները տեղայնացվել են, իսկ դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Թե ով է կանգնած հարձակումների հետևում, չի հաղորդվում: Սաուդյան Արաբիայում կանոնավոր օդային հարձակումները նախկինում իրականացվել են Եմենի ապստամբների կողմից: