Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պտուղն այնպես է պտտվել, որ ամբողջությամբ ցուցադրել է դեմքը

3864
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 02:00
Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պտուղն այնպես է պտտվել, որ ամբողջությամբ ցուցադրել է դեմքը

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի ծննդատներից մեկում արտասովոր դեպք է գրանցվել: 17-ամյա հղի Իյանա Քարինգթոնը հղիության 24-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության ենթարկվելիս նրա պտուղը հանկարծակի շրջվել է այնպես, որ սարքավորումները ցույց են տվել նրա դեմքն ամբողջությամբ: ՈՒՁՀ լուսանկարում պտղի աչքերն այնքան խոշոր են եղել, որ մի պահ անգամ վախեցրել են մորը: «Կարծես այլմոլորակային լիներ, բայց մյուս նկարում երևում է նրա փոքրիկ քիթիկը, իմ աղջիկը գեղեցկուհի է»,- ասել է նա: