ՀԲՃ-ն երթ կանցկացնի ի պաշտպանություն Ամուլսարի. հայտարարություն
![]() «Կոչ ենք անում այսօր՝ սեպտեմբերի 11-ին ժամը 18։30, միանալ հանուն Ամուլսարի փրկության այս ինքնաբուխ երթին, որը կսկսվի ԱԺ հանրային այգու տարածքից»,- նշված է «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հայտարարության մեջ։ «Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը և հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։ Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք ինքնաբուխ երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։ Երթի կապակցությամբ բացվել է ֆեյսբուքյան միջոցառման էջ հետևյալ հղումով»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
